17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan 

ՔՊ-ականների՝ 2023-ի թոփ «կռուտիտները»

Analytical

Նախորդ տարին բավական հարուստ էր զավեշտալի դրվագներով, որոնք ի ցույց էին դնում այս իշխանության ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի բացերը: Այդպիսի դրվագների շարքին կարելի է դասել ՔՊ-ականների կռուտիտները, որոնց թոփ 10-յակն էլ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Դիցուք՝ ամիսներ առաջ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի կողմից իր կառույցում հայտնաբերած խախտումները, իհարկե, իրականությանը համապատասխանում են, սակայն մեղավորը ոչ թե ինքն է, այլ պատերազմը և քովիդը:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ ջրառի խնդիր ենք ունենալու և չբացառեց, որ նորից դիմելու են ԱԺ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, Տերտերյանը չնշեց, թե ի վերջո ով է մեղավոր և ով է թերացել նրանում, որ Հայաստանի ջրամբարները թերի են լցվել նախորդ տարի: Երևի, այս դեպքում էլ գլխավոր մեղավորն անձրևների սակավությունն էր:

Ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա: Վերջերս Քերոբյանն այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարում է, որ իրեն ՊՆ-ն չի զեկուցում, թե սահմանագծման և սահմանազատման ինչ գործողություններ են կատարվում Սյունիքում: Ասել է թե՝ Սյունիքից անգամ եթե որոշ տարածք պակասի, մեղավորն ինքը չէ, այլ ՊՆ-ն: Իսկ թե ինքը որպես մարզպետ ինչ է արել, որպեսզի հասկանա սահմանային իրավիճակը և հարկ եղած դեպքում նաև կարծիք արտահայտի կամ գնահատական հնչեցնի, հայտնի չէ:

Ընդամենն ամիսներ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր`  «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել: Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Գրիգորյանը հայտարարել է, որ  Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Դիցուք՝ շաբաթներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:

Նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:  

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ ՀՀ դաշնակիցները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները և թեև ունեն զենքի մատակարարման մասով կնքված պայմանագրեր՝ չեն կատարում դրանք: Այն բանից հետո, երբ ռուսական կողմը հասկանալով, թե ում է ուղղված մեղադրանքը՝ հերքեց Փաշինյանի պնդումները, վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը ՌԴ–ի անունը չի տվել:

Ըստ նույն Փաշինյանի՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարվածի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից, ինքը սուրբ է, անմեղ, տեղ-տեղ՝ «խեղճ ու միամիտ»... Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի նենգախեղած ներկայացման՝ Արցախի հիմնախնդիրը հայանպաստ լուծում չուներ, ինչ էլ արվեր, միևնույնն է, վերջում լինելու էր այն, ինչ ինքն արեց, պարզապես դա լինելու էր առանց զոհերի, իսկ ինքը դա արեց հազարավոր զոհերով: 

Թեև պատգամավոր Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, պնդում էր, որ Տավուշի մարզից որոշ գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին, նրա եղբայրը՝ մարզպետ Ղալումյանը, չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Paulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular