Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine 

Աշխարհաքաղաքական խաչմերուկներում խճճված Փաշինյանն ու թիմակիցները վտանգում են Հայաստանի ապագան

Analytical

Վերջին ամիսներին նկատելի է, որ երբեմնի «դուխով» ՔՊ-ականները բավականին զգուշավոր են դարձել  հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը մեկնաբանելու հարցում և աչքի չեն ընկնում նախկինում դրսևորվող բացահայտ հակառուսական հռետորաբանությամբ: Դիցուք՝ ՔՊ-ական պատգամավորներից Արմեն Խաչատրյանը, ով ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, որ «պետք է վերանայել ՀԱՊԿ հետ համագործակցությունը», որ «Հայաստանն այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը և խաղաղության պայմանագիրը կնքվելու է արևմուտքում» և այն, որ «ՌԴ-ի կողմից միշտ տարորինակ գործողություններ են եղել», հանկարծ հայտարարում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց կապված են արյունատար անոթներով և դաշնակցային հարաբերությունները պահպանելն ու զարգացնելը այլընտրանք պարզապես չունեն:

Արմեն Խաչատրյանը սակայն, միակ «դարձի եկած» պաշտոնյան չէ:  Դեռևս նախորդ տարվա սկզբին Գուրգեն Արսենյանն աչքի ընկավ իր հայտնի հայտարարությամբ՝ ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, մենք անկախ պատմության մեջ նման փաստ չունենք: Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որեւէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, եւ մենք վերածվելու ենք կողքի հարեւանի, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, ինչպես հիմա վտանգ չենք ներկայացնում Վրաստանի եւ Իրանի համար»,-վստահ էր Արսենյանը: Դրան հաջորդեց այն, որ Գուրգեն Արսենյանը սկսեց ՌԴ-ին մեղադրել Հայաստանին անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ: Իսկ այսօր Գուրգեն Արսենյանը դեմ է, որ Հայաստանում ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի և այդ մասին հայտարարում է հրապարակավ: Ավելին, նա ՔՊ-ական այն պատգամավորների շարքում էր, ովքեր չէին ներկայացել Հռոմի ստատուտի վավերացմանը և հետևաբար՝ կողմ չեն քվեարկել նախագծին: Այս ամենը սակայն չօգնեց Արսենյանին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելուն, որոշ տեղեկությունների համաձայն նրա ագրեմանը ռուսական կողմը մերժել է:

Հակառուսական հռետորաբանությամբ էր աչքի ընկնում նաև պատգամավոր Հակոբ Ասլանյանը

Վերջին ամիսներին, սակայն, պատգամավորը ակնհայտորեն նվազեցրել է այդ հռետորաբանության աստիճանը: Ավելին, ըստ նրա Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում պետք է չեզոքություն պահպանի՝ չպաշտպանելով կողմերից և ոչ մեկին:

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ականները իրենց քաղաքական թիմի ղեկավարի՝ միանգամից երկու լարի վրա խաղալու զոհն են: Գաղտնիք չէ, որ Փաշինյանը կարող է խիստ քննադատության ենթարկել ՌԴ-ին, մեղադրել վերջինիս Հայաստանին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ, այնուհետև՝ ընդամենը օրեր անց հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են պատմական պիկի վրա: Մյուս կողմից Փաշինյանը չի դադարում համագործակցել նաև արևմուտքի հետ և մեսիջներ հղել արդեն Բրյուսելին ու Վաշինգտոնին: Փաշինյանի թիմակիցները կարծես պարզապես չեն հասցնում հետևել  արտաքին քաղաքական վեկտորի նման կտրուկ տատանումներին և ստիպված են Փաշինյանի տեմպի մեջ խմբագրել նաև սեփական հայտարարությունները: Այդ խմբագրումները, սակայն, ունեն ևս մեկ պատճառ: Մենք բազմիցս մեր վերլուծություններում անդրադարձել ենք այն երկրների օրինակներին, որոնք հավատացել են արևմուտքի խոստումներին և արդյունքում հայտնվել են անվտանգային կատաստրոֆիկ խնդիրների առջև՝ մեն-մենակ, չստանալով որևէ աջակցություն «դաշնակից» արևմուտքից: Թերևս, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շարքում ևս կան խորաթափանց գործիչներ, ովքեր հասկանում են՝ ՌԴ կողմից տրվող ռեալ անվտանգային երաշխիքները արևմտյան ամորֆ խոստումներով փոխարինելու հետևանքները և հենց դրանով կարելի է նաև բացատրել այն ռևերանսները, որոնք վերջին շրջանում արվում են Մոսկվային ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ավելորդ է նաև նշել, որ Փաշինյանի և թիմակիցների՝ աշխարհաքաղաքական խաչմերուկներում խճճվելու գինը բավական բարձր է և այն հերթական անգամ վճարելու է հայ ժողովուրդը, քանի որ նման քաղաքականությունը հղի է լրջագույն ռիսկերով: Փաշինյանն ու թիմակիցները իրենց  իշխանության պահպանման և երկարաձգման նպատակով անթաքույց կերպով փորձում են մանևրել՝ հարվածի տակ դնելով ՀՀ անվտանգությունը, մոռանալով, որ պատմության մեջ չկան՝ միաժամանակ երլու լարերի վրա խաղալու հաջողված փորձեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit Armenia
Most Popular