Փորձագետները պարզել են «այլմոլորակային մումիաների» մասին ճշմարտությունը
Other![Փորձագետները պարզել են «այլմոլորակային մումիաների» մասին ճշմարտությունը](/timthumb.php?src=disc/13-01-24/117c7547543a06a12a2e244a5188bb82.jpg&w=780)
Պերուի Դատաբժշկության և քրեագիտության ազգային ինստիտուտը վերջապես հերքել է 2023 թվականին Նասկա անապատում հայտնաբերված մումիաների այլմոլորակային ծագումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ մասնագետների՝ դրանք պատրաստված են թղթից, սոսինձից, մետաղից, ինչպես նաև մարդու և կենդանիների ոսկորներից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին լրագրող և ուֆոլոգ Հայմե Մաուսանը Մեքսիկայի Կոնգրես էր բերել Նասկա անապատում հայտնաբերված «երկու հումանոիդների մումիաները»։ Նա պնդել էր, որ 60 սանտիմետրանոց մարմինները՝ մոտ հազար տարեկան են և պատկանում են այլմոլորակայիններին։
![](banners/armflix.jpg)