17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan 

Երևանին հակառուսական քայլերի դրդող Գերմանիան խորացնում է դաշնակցային հարաբերությունները Բաքվի հետ

Analytical

Օրեր առաջ ռուսական ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրին, գրել էր, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և մի շարք այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին: «Գերմանիան ձգտում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս լարել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա հայտնել է նաև, որ գերմանացիները շահագրգռված են, որ Հայաստանի իշխանություններից հեռացվեն այն մարդիկ, որոնք Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ են տրամադրված, ներառյալ՝ զինված ուժերից, հատուկ ծառայություններից և իրավապահ մարմիններից: Փոխարենը, ըստ աղբյուրի, Բեռլինն առաջարկում է Երևանին ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զանգվածային արտագաղթը Եվրոպական միության երկրներ կանխելու համար։  Ուշագրավ է, որ ՏԱՍՍ-ի այս արտահոսքը ՀՀ ԱԳՆ-ն փաստացի չի էլ հերքել՝ հայտարարելով, որ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է միայն իր պետական շահերով:

Հայաստանի հանդեպ Բեռլինի ողջ հետաքրքրությունն այս ընթացքում սահմանափակվել է Փաշինյան-Շոլց հանդիպումով, Գերմանիայի ԱԳՆ նախարարի Երևան կատարած այցով և Բունդեսթագի մի քանի պատգամավորների պրո-հայկական թվիթերյան գրառումներով: Երևանում գեղեցիկ խոստումներ շռայլած և այնուհետև Բաքու մեկնած Անալենա Բերբոքը Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում: Բեռլինի նման կեցվածքը կարելի է հասկանալ․ Գերմանիան Ադրբեջանի խոշոր առևտրային գործընկերներից է: Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի ապրանքաշրջանառության 70%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 1,3 միլիարդ դոլար, իսկ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 60 տոկոսով: Ադրբեջանի տնտեսության մեջ գերմանական ընկերությունների ընդհանուր ներդրումները գնահատվում են 810 մլն դոլար, իսկ գերմանական տնտեսության մեջ ադրբեջանական ներդրումները գնահատվում են 550 մլն դոլար: Ադրբեջանում տարբեր ոլորտներում գործում են ավելի քան 200 գերմանական ընկերություններ:  Բացի այդ, Գերմանիան 2023 թվականի հունվար-նոյեմբերին Ադրբեջանից ներմուծել է մոտ 1 մլն տոննա նավթ։ Ըստ  Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) տվյալների ՝ դրամական արտահայտությամբ մատակարարման ծավալը գնահատվում է մոտավորապես 648,3 մլն եվրո։ Ըստ նույն Destatis-ի՝ 2022 թվականին Գերմանիան 2021 թվականի համեմատ ավելացրել է Ադրբեջանից նավթի ներկրումը 1,5 անգամ՝ մինչև 2,2 մլն տոննա, արժեքային առումով՝ հաշվետու ժամանակահատվածում մատակարարումներն աճել են 2,5 անգամ՝ մինչև 1,7 մլրդ եվրո։ Պետք է նշել նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ԵՄ–ի և այդ թվում՝ Գերմանիայի համար մեծացել է Ադրբեջանի՝ որպես գազի այլընտրանքային մատակարարի դերը, ինչը թույլ է տալիս Բեռլինին նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Համեմատության համար նշենք, որ 2022-ին Հայաստանից արտահանումը Գերմանիա ընդամենը 106 միլիոն դոլար է կազմել, իսկ ներմուծվել է ավելի քան 420 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք։

Իսկ այժմ տրամաբանական հարց՝ որտե՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն տեսնում պետական շահը, մի իրավիճակում, երբ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Գերմանիան պարզապես փորձում է գործող իշխանությունների ձեռքերով օգտագործել Հայաստանը՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուր մղելու և հայ ժողովրդի շահերի հաշվին իր սեփական գեոպոլիտիկ օրակարգը սպասարկելու նպատակով: Ընդ որում, ինչպես տեսնում ենք, Բեռլինն ու Բաքուն միմյանց հետ կապված են այնպիսի տնտեսական և առևտրային կապերով, որ Գերմանիայի համար երբեք Հայաստանի շահն առաջնային դեր չի խաղալու: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը, ենթարկվելով Արևմուտքի հորդորներին, փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխել «մշուշոտ խոստումներով»։ Կարծես թե, հենց նման մի իրավիճակի հետ էլ գործ ունենք, երբ Հայաստանի իշխանությունների հերթական արկածախնդրության արդյունքում կրկին տուժելու է հայ ժողովուրդը և մեր երկրի կենսական շահերը: Որքան գումար էլ գերմանացիները խոստանան,  Փաշինյանի և նրա թիմի անհաշվենկատ արտաքին քաղաքականության արդյունքում կրած վնասներն այդ գումարներով, բնականաբար, ծածկել չի ստացվելու, և Հայաստանը մեն-մենակ է մնալու խնդիրների մի ամբողջ բույլի դեմ՝ քաղելով այդ քաղաքականության դառը պտուղները:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Paulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular