Սիմեոնեն մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տոնած հաղթանակը
SportՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում թիմի հաղթանակը (4-2).
«Խաղը բավականին լավ էինք վերահսկում։ Մենք դիմակայեցինք նրանց հարձակմանը, ինչը դժվար է, քանի որ նրանք շատ լավն են։
Մենք համբերություն ունեցանք սպասելու մեր պահին։ Գրիզմանը խփեց իր թերևս լավագույն գոլը։ Երբ գալիս ես մարզադաշտ և տեսնում, թե ինչ են անում երկրպագուները, դա հուզիչ է:
Սա ստիպում է մեզ ավելի շատ աշխատել՝ մեր երկրպագուներին ավելի շատ ուրախություն հաղորդելու համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։