Տեդեսկոն կարող է գլխավորել իտալական թիմը
Sport«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ակտիվորեն նոր մարզիչ է փնտրում, ով աշխատանքի կանցնի 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Թեկնածուների ցանկում, ինչպես հաղորդում է «Спорт Експресс»-ը, ընդգրկվել է Դոմենիկո Տեդեսկոն, ով ծնվել է Իտալիայում, բայց երբեք այնտեղ թիմ չի գլխավորել։
Նրա պայմանագիրը Բելգիայի հավաքականի հետ նախատեսված է մինչև Եվրո 2024-ի ավարտը, իսկ Տեդեսկոն դեռ երկարաձգման պաշտոնական առաջարկ չի ստացել։