Մենք մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին․ Զախարովան՝ Ռասուլզադեի 140-ամյակը նշելու մասին
Russia![Մենք մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին․ Զախարովան՝ Ռասուլզադեի 140-ամյակը նշելու մասին](/timthumb.php?src=disc/26-01-24/ed4a15074fcb7e5225db068c49a1fc09.jpg&w=780)
Մոսկվան արձագանքել է Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակը տոնելու որոշմանը։
«Մենք այդ առնչությամբ մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին և կապի մեջ ենք նրանց հետ»,- այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մամեդ Ռասուլզադեն՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկը, եղել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության գաղափարական թշնամիների շարքում, համագործակցել Հիտլերի հետ։
![](banners/armflix.jpg)