Զալուժնին հեռացվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ ԶԼՄ
World Press![Զալուժնին հեռացվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ ԶԼՄ](/timthumb.php?src=disc/29-01-24/7f665d898a63042e01cc0fb124b3f67c.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ենթադրաբար, հեռացրել է Վալերի Զալուժնիին երկրի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա հնարավոր պաշտոնանկության մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Բորիսլավ Բերեզան։
«Տեղեկությունը հաստատվել է։ Զելենսկին հեռացրել է Գերագույն գլխավոր հրամանատար Զալուժնիին»,- գրել է նա։ Բերեզան մեկ այլ հրապարակման մեջ նույնպես պնդել է, որ Զալուժնին ազատվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Այս մասին նրան հայտնել է երկրորդ աղբյուրը։
![](banners/armflix.jpg)