Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Փետրվարի 4-ի աստղագուշակ

Horoscope

ԽՈՅ. Համբերատարությունն ու ինքնատիրապետումը ձեզ պետք կգան օրվա առաջին կեսին: Դժվար կլինի նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ լեզու գտնելը: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բոլոր սուր անկյունները հարթելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք անպայման կկարողանաք դա անել:

Ինչ նպատակ էլ այսօր ձեր առաջ դնեք, իմացեք, որ դրանց հասնելու համար ձեզ կամքի ուժ ու համառություն է պետք գալու: Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին ամեն ինչ ավելի հեշտ կտրվի: Աստղերի աջակցությամբ դուք կանեք այն, ինչ վաղուց էիք մտածել ու գոհ կմնաք արդյունքից:

ՑՈՒԼ. Լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց դրանց շնորհիվ այսօր կիրագործեք մտածածը, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Շրջապատողների վրա ձեր շրջահայացությունը ուժեղ տպավորություն կթողնի, շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր հուսալի լինելու վրա, կհասկանան, թե որքան են սխալվել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի ու ճիշտ կվարվեք, քանի որ շուտով այդ միջոցները կարևոր բանի համար են պետք գալու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրը ճիշտ է հոգնեցնող, բայց բավական բարենպաստ կլինի: Վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք միանգամից իրագործել չի հաջողվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին:

Ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունելը կամ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Անձնական հարաբերությունների ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր են խոշոր, լավ փոփոխություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կանցնի: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծել ուրիշների սխալների պատճառով ծագած խնդիրները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, հանգստություն կպահպանեք: Դա շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Եթե օրվա առաջին կեսը հարմար է լինելու առօրյա կամ գոնե հասկանալի գործերի համար, ապա երկրորդին կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին նախկինում ոչ մի պատկերացում չեք ունեցել, սխալներ թույլ չեք տա, արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԱՌՅՈՒԾ. Բավական լարված օր է սպասվում: Բանն այն է, որ ցանկացած իրադարձության ձեր արձագանքը չափազանց սուր կլինի: Շատ Առյուծների համար հեշտ չի լինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հասկանալը, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դրա պատճառով ցանկացած հարաբերություն սովորականի նման ներդաշնակ չի լինի:

Սակայն դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և բավական լարված օրվա սկզբին փոխարինելու կգա ավելի թեթև օրվա երկրորդ կեսը: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնց մասին երազել եք:

ԿՈՒՅՍ. Այսօր հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաղթանակներ տոնել կամ հասնել կարևոր նպատակներին: Ավելի համեստ հաջողությունները հնարավոր են, բայց դրանք էլ իրենք իրենց չեն գա, պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք միայնակ գործել, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք ձեր ուզածին:

Մի ծանրաբեռնվեք ու աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Հանգիստն այսօր ձեզ չի խանգարի, այնպես որ արժե օգտվել գործերից կարճ ժամանակով շեղվելու, ընկերներին հանդիպելու կամ սիրելի նախասիրությանը նվիրվելու հնարավորությունից: Երեկոյան հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԿՇԵՌՔ. Օրը համբերատարություն է պահանջելու: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դրանում կօգնեն հին ծանոթները, ընկերներն ու փորձված համախոհները:

Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, ապա դրանց լուրջ նախապատրաստվեք, հույս մի դրեք արագ իմպրովիզներ անելու և անհրաժեշտ բառերն արագ գտնելու ձեր ունակության վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու ոչ մեծ գնումների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ ձեռք բերել, դուք ընտրության հարցում չեք սխալվի:

ԿԱՐԻՃ. Օրվա սկիզբը հաջող կլինի: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ուստի արագ գլուխ կհանեք լուրջ խնդիրներից: Մարդիկ, որոնց հետ առաջ լեզու գտնելը հեշտ չի եղել, ձեզ ընդառաջ կգան, կաջակցեն ձեր գաղափարները: Որոշ Կարիճներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Կուզենաք կենտրոնանալ անձնական գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա ձեզ կհաջողվի: Լավ կանցնեն ընտանեկան տոները, որոնցից հետո բոլորի տրամադրությունը կլավանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Նոր ու անսովոր բան եք ուզենալու: Բայց կյանքում արմատական փոփոխություններ անելու հարցում լավ է չշտապեք: Այսօր դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, բայց եթե դրանց տրվեք, ապա սխալներ կանեք, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Այնպես որ առողջ բանականությամբ ղեկավարվեք ու շրջահայաց եղեք:

Առավոտը հարմար կլինի ստեղծագործ առաջադրանքները լուծելու համար: Օրվա երկրորդ կեսին կարող եք կենտրոնանալ փաստաթղթերի ձևակերպման ու կազմակերպչական հարցերը լուծելու վրա, որոնցից առանց դժվարության գլուխ կհանեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Աշխատեք խուսափել երկար զրույցներից, ոչ մեկի հետ դատարկ բաների պատճառով չվիճել: Կարևոր գործերն արժե քննարկել միայն նրանց հետ, ովքեր գիտեն՝ խոսքն ինչի մասին է: Շրջապատողների հետ շփվելն այսօր սովորականից բարդ կլինի, կթվա, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից:

Փոխարենը դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Չի բացառվում հաջողվի լուծել վերջին ժամանակներս առաջ շարժվելուն խանգարող խնդիրները: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար շատ կարևոր մարդկանց վերաբերող լավ նորություններ կբերի:

ՋՐՀՈՍ. Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շրջապատողները կհետաքրքրվեն ամենով, ինչ ասում ու անում եք: Ինչ-որ մեկը կուզենա, որ կիսվեք փորձով կամ ավելի շատ պատմեք ձեր մասին: Պատրաստ եղեք պատասխանել բարդ հարցերին:

Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Չի բացառվում նրանց շարքում լինեն անսովոր մարդիկ, որոնց հետ շփումները ձեզ կոգեշնչեն ու կօգնեն նորովի նայել նախկինում սովորական թվացող շատ բաների: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

ՁԿՆԵՐ. Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթներին հասկանալը բարդ կլինի, շատ ավելի դժվար կլինի նորերի հետ: Բայց ընդհանուր լեզու գտնել ի վերջո կհաջողվի, և դա ձեր շնորհիվ տեղի կունենա:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի օգտակար զբաղմունքների համար: Դուք հաջողությամբ կավարտեք գործերը, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ավելի ուշ կգա անձնական գործերի վրա կենտրոնանալու ժամանակը: Մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular