Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը բավական երկար է տևել. Մհեր Գրիգորյան
Foreign![Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը բավական երկար է տևել. Մհեր Գրիգորյան](/timthumb.php?src=disc/07-02-24/53b01f3c5093908b40150ce3d3b451bc.jpg&w=780)
Հունվարի վերջին Իջևան-Ղազախ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի փոխարչապետերի հանդիպումը տևել է բավական երկար, քննարկել են բազմաթիվ հարցեր, սակայն դրանց վերաբերյալ մանրամասներ կողմերը չեն հրապարակում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ հաղորդագրությունը սահմանափակվում է միայն հանդիպման փաստով։ Հանձնաժողովները հաստատել են կանոնակարգ, ըստ որի, երկու կողմն էլ տեղեկատվությունը տրամադրում է այնքան, որքան մամուլի հաղորդագրության շրջանակն է։
![](banners/armflix.jpg)