Թուրքմենստանում սկսել են ստուգել աշակերտուհիների կուսությունը՝ նրանց «բարոյականությունը» գնահատելու համար
Other![Թուրքմենստանում սկսել են ստուգել աշակերտուհիների կուսությունը՝ նրանց «բարոյականությունը» գնահատելու համար](/timthumb.php?src=disc/15-02-24/f3630151d698e3e28596e2d0849f64fa.jpg&w=780)
Թուրքմենստանի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը ռեյդեր են կազմակերպել՝ դպրոցականների «բարոյականությունը» ստուգելու համար։ Աշակերտներին ստիպում են գինեկոլոգիական հետազոտություններ անցնել՝ կուսաթաղանթի առկայությունը հաստատելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
Հրատարակության տվյալներով՝ անվտանգության ուժերը գրոհել են երկրի արևմուտքում գտնվող Բալկանյան վիլայեթի դպրոցները։ Ստուգումը բացատրվել է աշակերտուհիների «բարոյական մաքրությունը» գնահատելու և դեռահասների հղիությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Դպրոցական աղջիկների ծնողների խոսքով՝ ո՛չ իրենք, ո՛չ աղջիկները դրա մասին նախապես չեն տեղեկացվել։
Իրավիճակին ծանոթ կրթության ոլորտի աշխատակիցը խոսել է Բալկանաբաթում և Թուրքմենբաշիում իրականացված ռեյդերի մասին։ «9-11-րդ դասարանների աշակերտուհիներին ստիպում են գինեկոլոգիական հետազոտություններ անցնել. <…> Սեռական հարաբերություններ ունեցած աղջիկները բացահայտվում են, և նրանց ցուցակները փոխանցվում են ոստիկանության տեղական մարմիններին և Ազգային անվտանգության նախարարությանը», - ասել է նա:
![](banners/armflix.jpg)