Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Փետրվարի 25-ի աստղագուշակ

Horoscope

ԽՈՅ Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի բարենպաստ տպավորություն թողնելը, քանի որ ձեր լավագույն հատկանիշներն աննկատ չեն մնա: Որոշ Խոյեր անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի, որ կարելի է առանց երկար մտածելու համաձայնել դրանց, և այն չի սխալվի:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է հրաժարվեք չծրագրված գնումներից կամ ձեզ քիչ հայտնի մարդկանց հետ լուրջ գործարքներ կնքելուց:

ՑՈՒԼ Լավ է վաղ առավոտյան լուրջ գործեր չստանձնեք, քանի որ մտքերը հավաքելու, տրամադրվելու և առաջնահերթությունները որոշելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու: Ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, փոխարենը շատ Ցուլերի կօգնի վաղուց ստացած փորձը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք արագ մոտեցում կգտնեք նրանց, լավ տպավորություն կթողնեք: Կարող եք զբաղվել ընտանեկան գործերով. այստեղ անսպասելի դժվարություններ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այն հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Աստղերի աջակցությամբ Երկվորյակներից շատերը հրաշալի գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Չեն բացառվում դրամական մուտքերը, անսպասելի արժեքավոր նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց օրվա երկրորդ կեսն էլ վատը չի լինի: Այն հարմար կլինի հանգստի, հին ընկերների և ձեզ լավ ճանաչող ու սիրող մարդկանց հետ շփվելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծեք ուրիշի անփութության կամ անուշադրության պատճառով առաջացած խնդիրները: Դա նյարդայնություն չի առաջացնի. հանգիստ ու հետևողականորեն գործելով՝ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք:

Գումարի հետ կապված հարցերի լուծումը լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք. այդ հատվածը բարենպաստ կլինի: Իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունները կարող եք նաև առավոտվա համար ծրագրել. դրանք բոլոր դեպքերում լավ կանցնեն: Հրաշալի ժամանակ կանցկացնեն ընկերների հետ միասին ուղևորությունների մեկնող Խեցգետինները:

ԱՌՅՈՒԾ Ձեզ համար լրիվ նոր ու շատ գրավիչ գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ նոր նախասիրություն կգտնեն, որը շուտով նրանց համար երկամուտի նոր աղբյուր կդառնա: Օրը բարենպաստ կլինի նաև գնումների համար: Դուք գումարը անօգուտ բաների վրա չեք վատնի, անսխալ կընտրեք այն, ինչը պետք կգա և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չի լինելու, դժվար կլինի նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, շատ բաների շուրջ կկարողանաք պայմանավորվել, եթե չտաքանաք:

ԿՈՒՅՍ Հեշտ կլինի ձեր նպատակներն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ լեզու գտնելը; Որոշ Կույսեր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ շուտով կկարողանան իրագործել մասշտաբային ծրագրերը: Սակայն հիշեք, որ չարժե վստահել նրանց, ովքեր այսօր ձեզ վրա լավ տպավորություն եք թողնում: Ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվելուց առաջ լավ ուսումնասիրեք այդ մարդկանց:

Նոր ու բարդ բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ստեղծված իրավիճակը ճիշտ եք գնահատել ու հստակ գիտեք, թե ինչպես եք գործելու:

ԿՇԵՌՔ Օրը հրաշալի կլինի կարևոր առաջադրանքները լուծելու համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնց անցնել առաջ չէիք համարձակվում: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, և դուք ժամանակին կհետևեք նրան: Որոշ Կշեռքների օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Հնարավորություն կունենաք ընկերականալ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում:

Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնք երկար կհիշվեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հեռվից ստացած լավ լուրերով:

ԿԱՐԻՃ Հավանական են զարմանալի հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Որոշ Կարիճներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նման զրույցներից կհաջողվի պիտանի բաներ իմանալ: Չի բացառվում, որ հենց նրանց շնորհիվ հասկանաք, թե ուր է պետք շարժվել հետագայում:

Հնարավոր են դրամական մուտքեր, օրը բարենպաստ կլինի գործարքների և գնումների համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կարիճների հանդեպ, որոնք կորոշեն մտերիմներին ուրախացնել անսպասելի նվերներով: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կանցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք անպայման կգտնեք ինչ-որ իսկապես կարևոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորությունը: Շատ Աղեղնավորներ կհասկանան, որ պետք է հոգ տանել մտերիմների բարեկեցության մասին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հիշեք, որ այն, ինչ անում եք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ է տալու:

Օրը հարմար կլինի ձեր ծրագրերի մասին զրուցելու համար, այդ թվում՝ մասնագիտական ծրագրերի: Չի բացառվում հին ծանոթները ձեզ աշխատանք առաջարկեն կամ պատմեն խոստումնալից բիզնես-գաղափարի մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Բարդ զրույցներից մի վախեցեք, քանի որ օրը դրանց համար բարենպաստ է լինելու: Կարող եք քննարկել ամենալուրջ հարցերը՝ առանց մտահոգվելու, որ բանը վեճով կամ փոխադարձ դժգոհություններով կավարտվի: Ձեզ կհաջողվի գտնել ճիշտ տոնն ու ընտրել անհրաժեշտ բառերը, չվիրավորել նույնիսկ ամենազգայուններին: Բոլորին դուրեկան որոշում էլ բավական արագ կընդունեք:

Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, հենց այդ հատվածում է պետք զբավել բարդ գործերով: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը, և նման հնարավորություն դուք կունենաք:

ՋՐՀՈՍ Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում նկատելի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ առաջադրանքներից, այդ թվում՝ բարդ թվացող առաջադրանքներից: Չի կարելի ասել, որ ամեն ինչ միանգամից լավ է ստացվելու, բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, դրանք միայնակ հաղթահարելու կարիք էլ չի լինի: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները չեն մերժի աջակցության ձեր խնդրանքը:

Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին: Այն հարմար կլինի ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության համար: Դուք կարող եք շատ հաճելի ժամանակ անցկացնել սիրելիի հետ:

ՁԿՆԵՐ Լավ է օրը լուրջ զրույցներով չսկսեք, քանի որ օրվա սկզբին դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը: Աշխատեք չբարկանալ, եթե ինչ-որ մեկը ձեզ սխալ հասկանա: Եթե հանգստություն ու բարյացակամություն պահպանեք, ապա կհաջողվի բավական արագ պայմանավորվել:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը շատ Ձկների կուրախացնի: Վերջին ժամանակներս իրենց վրա կասկածող Ձկները կրկին ինքնավստահություն ձեռք կբերեն ու կհասկանան՝ ինչպես հաջողության հասնել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular