Աշտարակ-Ագարակ ճանապարհին մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում
Emergency Case![Աշտարակ-Ագարակ ճանապարհին մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում](/timthumb.php?src=disc/28-02-24/c5009f5e2ab5e08836cb211a228d81c7.jpg&w=780)
Փետրվարի 27-ին, ժամը 22։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
![](disc/28-02-24/190ff995a8e2685b9f8a231057c3c327.jpg)
![](disc/28-02-24/1aed402e0744011acd10f75c2fb62bac.jpg)
![](disc/28-02-24/1a8b50efeb8d362da43e174ec43c4af8.jpg)
![](banners/armflix.jpg)