Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Փետրվարի 28-ի աստղագուշակ

Horoscope

ԽՈՅ Աշխատեք մանրուքներից չկառչել: Այսօր արժե, որ ձեր առաջ լուրջ նպատակներ դնեք, մտածեք իսկապես կարևոր բանի մասին: Ինչ-որ բան կարող է սպասվածի նման չընթանալ: Բայց ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու համար:

Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հարմար կլինի և՛ գործնական հանդիպումների, և՛ ընտանեկան միջոցառումների համար: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

ՑՈՒԼ Օրը կուրախացնի: Ցուլերից շատերը հնարավորություն կունենան զբաղվել իրենց իսկապես հետաքրքրող բանով. նրանք հրաշալի ժամանակ կանցկացնեն ու նկատելի հաջողությունների կհասնեն: Բայց աստղերը բարյացակամ կլինեն նաև միապաղաղ առաջադրանքների լուծմամբ զբաղված Ցուլերի հանդեպ: Այստեղ անսպասելի խնդիրներ ու դժվարություններ չեն առաջանա, անհրաժեշտ արդյունքն էլ արագ կստանաք:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար. վտանգ կա, որ մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Խոշոր գնումներ անել արժե միայն այն դեպքում, եթե դրանք նախապես ծրագրել էիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Եթե օգնության կարիք ունենաք, երկու անգամ խնդրելու կարիք չի լինի:

Չնայած դրական միտումների ուժեղ ազդեցությանը, օրվա ընթացքում հնարավոր են նաև տհաճ պահեր: Բանն այն է, որ հուզական դաշտը լարված  լինելու, դրա պատճառով շատ բան սրտին մոտ կընդունեք, կտագնապեք դատարկ բաների պատճառով:

ԽԵՑԳԵՏԻՆ Օրը կուրախացնի լավ նորություններով: Որոշ Խեցգետիններ լուրեր կստանան մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էին: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Չի բացառվում նախկին գործընկերները կրկին հետաքրքիր մի բան առաջարկեն:

Հավանական են անսպասելի իրադարձություններ, անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Ուստի նախկինում ծրագրածի նման գործել հազիվ թե ստացվի: Բայց հոգ չէ, քանի որ դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, շատ իմպրովիզներ հաջող կլինեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում ընտանիքում:

ԱՌՅՈՒԾ Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Նոր ծանոթները միանգամից ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին, կնկատեն տաղանդներն ու կգնահատեն ցանկացած առաջադրանքի լուծման ձեր ոչ ստանդարտ մոտեցումը:

Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ լրիվ անսպասելիները: Վառ տպավորություններ շատ կլինեն, որոշ Առյուծների տանից հեռու հաճելի ծանոթություններ են սպասվելու: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԿՈՒՅՍ Լսեք ինտուիցիային: Նրա հուշումներն այսօր օգտակար կլինեն, դրանց շնորհիվ արագ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների մտքին, կհասկանաք՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կենսափորձը տարբերվում է ձերինից: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն:

Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Որոշ Կույսերի մտերիմներին վերաբերող հաճելի լուրեր են սպասվելու: Չեն բացառվում ընտանեկան գործերի հետ կապված ուղևորությունները:

ԿՇԵՌՔ Մի շտապեք որոշումներ ընդունել: Այսօր ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը սովորականից բարդ է լինելու, բացի այդ, միանգամից չեք նկատի հետաքրքիր հնարավորությունները: Այնպես որ ինքներդ ձեզ որոշ ժամանակ տվեք, ամեն ինչ հանգիստ կշռադատեք: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը. նրանց շնորհիվ սխալներ չեք անի:

Առօրյա գործերից հեշտությամբ գլուխ կհանեք, դրա համար շատ ժամանակ չի պահանջվի: Առավել դժվար կտրվեն նոր առաջադրանքները, բայց այստեղ էլ անհրաժեշտ արդյունքներին կհասնեք: Կուրախացնեն ձեզ վաղուց ճանաչող ու ձեզ լավ հասկացող մարդկանց հետ շփումները:

ԿԱՐԻՃ Հրաշալի օր է աշխատանքի մասին զրուցելու, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, կշահեք նոր գործընկերների հարգանքը: Նույնիսկ նախկինում ձեր տեսակետով քիչ հետաքրքրվող մարդիկ այսօր ձեզ շատ ուշադիր կլսեն ու կհամաձայնեն ձեր առաջարկներին:

Կարևոր չէ՝ կորոշեք արդեն ծանոթ գործերով զբաղվել, թե նոր բան ստանձնել: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրությունների համար, որոնք անսովոր ու հիշարժան կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ Օրվա սկիզբը թեթև ու հետաքրքիր կանցնի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, դուք դրանց լուծմանը անկեղծ ոգևորությամբ կանցնեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Շատ բան հաջող կդասավորվի, այնպես որ լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ֆինանսների տեսանկյունից, հավանական են դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, իսկ ահա նախկինում աննկատ մնացած հնարավորություններին անպայման ուշադրություն կդարձնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Օրը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Շատ Այծեղջյուրների համար կենտրոնանալը, գործնական տրամադրվելը դժվար կլինի: Բացի այդ, գայթակղություններ շատ կլինեն, դրանց դիմակայելն էլ՝ դժվար: Լավ է սկսեք ծանոթ առաջադրանքները լուծելուց և միայն դրանից հետո նոր բանի անցնեք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Ե՛վ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ՋՐՀՈՍ  Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, դրա պատճառով տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, դուք հակված կլինեք ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկներն ու հաջող գործարքները:

Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա երկրորդ կեսին: Մի շտապեք դրանք քննարկել նոր ծանոթների հետ, նախ ամեն ինչ ինքներդ մտածեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք հաճելի կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ:

ՁԿՆԵՐ Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, լուրջ զրույցների, երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, հազիվ թե ինչ-որ մեկը կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Եթե համախոհների թիմի կարիք ունենաք, այն առանց դժվարության կհավաքեք ու կոգեշնչեք թիմի անդամներին:

Հաճելի կլինեն նոր ծանոթների հետ շփումները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բանով կկիսվեն կամ կառաջարկեն մի բան, ինչից հրաժարվել չեք ուզենա: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Երեկոյան հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular