Մարսելում կտեղադրեն Սողոմոն Թեհլերյանի արձանը
Society![Մարսելում կտեղադրեն Սողոմոն Թեհլերյանի արձանը](/timthumb.php?src=disc/06-03-24/70dc6630aa75e20871091dd194d46d28.jpg&w=780)
Մարսելի Բոմոն շրջանում մարտի 15-ին տեղի կունենա հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանի հանդիսավոր բացումը:
Սողոմոն Թեհլերյանը Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, որտեղ Անդրանիկի գնդում մասնակցել է կամավորական շարժմանը։
Հայ վրիժառուն 1921 թվականին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային: Սպանությունից հետո Թեհլերյանին դատել են Գերմանիայի դատարանում, այնուհետև նա անմեղ է ճանաչվել ու ազատ արձակվել։
![](banners/armflix.jpg)