Օլ․ վարկանիշային մրցաշար․ Անի Հովսեփյանը պարտություն կրեց
SportԻտալիայում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում կանանց Հայաստանի թիմից ռինգ դուրս եկավ 66 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Մեկնարկային մենամարտում նա 0:5 հաշվով պարտվեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Մարիա Մորոնտա Էրնանդեսին։
Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել նաեւ 54 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը եւ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։
Կանանց Հայաստանի թիմից պայքարում մնացել է միայն 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը մեկնարկային մենամարտում կմրցի Յունգ Ջի Հունգի (Հարավային Կորեա) հետ։