Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Զախարովա
Foreign![Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Զախարովա](/timthumb.php?src=disc/13-03-24/f69666c70697173cc4ce54e7067d791c.jpg&w=780)
Երևանում չեն գիտակցում ֆրանսիացի «հովանավորների» իրական մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երեւանի եւ Փարիզի միջեւ կապերի խորացման մասին հարցին։
«Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը, եթե նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կօգտագործեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ»,- ասել է Զախարովան։
![](banners/armflix.jpg)