Մբապեն ցանկանում է դատի տալ Մարսելում գործող խորովածանոցին
Sport«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է դատի տալ Մարսելում գտնվող խորովածանոցին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ֆրանսիացի խաղացողի փաստաբանները պարզել են, որ հաստատությունում օգտագործվում է Մբապեի անունը կոմերցիոն նպատակներով՝ առանց խաղացողի համաձայնության։ Օրինակ, խորովածանոցի ճաշացանկը ներառում է բուլկիով քյաբաբ՝ «Մբապպեի գանգի պես կլոր» նկարագրությամբ։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։