ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Emergency Case![ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած](/timthumb.php?src=disc/21-03-24/f7efc279f7c7fd086bd36939a669bfb6.jpg&w=780)
Մարտի 20-ին, ժամը 21։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 15 մ) և հայտնվել Արփա գետում․ ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
![](disc/21-03-24/d9a1de53a532e2435fb5c8f7968dd107.jpg)
![](banners/armflix.jpg)