Prime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacy Armenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperation Ararat Mirzoyan and Zhang Ming had private conversation Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Yemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sources Gevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha Sinha Actions of Georgian authorities endanger European future of Georgia: Miller World leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landings Borrell invites Katz to discuss EU-Israel relations Azerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson says 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Analytical

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին:

Մարտի 18

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցությունները, աննախադեպ է որակել դինամիկան, որ այսօր կա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար։ Նա հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։Փաշինյանը ներկաներին հայտնել է , որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Մարտի 19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համլետ Սահակյանին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ նշանակալու մասին:

Մարտի 20

Ազգային ժողովը  առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր: Վավերացվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Այն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով: Փաստաթուղթը կարգավորում է դիտորդական առաքելության գործառույթներ, նրանց անձեռնմխելիություն է տրամադրում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգին, պարենային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին վերաբերող հարցեր՝ առանձնահատուկ նշելով «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերի իրականացման հաջող ընթացքը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։

Մարտի 21

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գայանե Գաբրիելյանին շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Նաև տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:

Մարտի 22

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է Ֆրանսիայում իրենց փորձը՝ համայնքների իրար հետ արդյունավետ համագործակցության հետ կապված, խոսել է համայնքերում առկա առաջնային խնդիրներից, դրանց լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքներից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Մարտի 23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակության հետ: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ԶՖԳ-ի միջև համագործակցության կարևորությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Record 13 million to sit ‘world’s toughest’ college entrance examPrime Ministers of Estonia and Belgium and Polish Foreign Minister are claiming post of head of EU diplomacyPrime Minister visited Alaverdi's Sanahin station district and talked with residentsJLo ready to sacrifice everything to save marriage to Ben AffleckTraffic on Marts village road restored: Nikol PashinyanLuxurious evening for the super rich: $65k for trip aboard yacht, with rare LOUIS XIII brandy, Petrossian CaviarNikol Pashinyan visited Lori ProvinceAttack on Prime Minister of DenmarkParis will train 4,500 soldiers of armed forces of Ukraine: MacronOil Prices Down Apple has new policy: Broken iPhone and Apple Watch screens will no longer be replaced free of charge under warrantyUS Assistant Secretary of State to visit ArmeniaArmenia, Germany reached agreements on military-technical and military-technological cooperationArmenian Foreign Minister meets SCO Secretary-GeneralWhen peace treaty is signed, meaning of Minsk Group is lost: Alen SimonyanThere is real race between countries to strengthen sovereignty: PutinArarat Mirzoyan and Zhang Ming had private conversationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsYerevan State University and Ucom signed a Memorandum of CooperationBiden pledges support for Ukraine as he meets with Zelenskiy in ParisYemen’s Houthi rebels detain at least 9 UN staffers and others in sudden crackdown - AP sourcesUkraine has right to strike targets in Russia: StoltenbergSunak admits it was a 'mistake' to leave D-Day commemorations earlyEuropean Commission recommended starting negotiations with Ukraine and Moldova on EU membershipBTA. Contact Group Will Discuss Funding Across University SpecialtiesGevorg Papoyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary Saha SinhaOverchuk and Mustafaev discussed issues related to economic cooperationIsrael's Netanyahu to address U.S. Congress on July 24UN General Assembly elected five non-permanent members of Security Council for next two yearsActions of Georgian authorities endanger European future of Georgia: MillerEuropean Commission plans to open talks on Ukraine's EU membership this month: FTAccording to preliminary data, there were no casualties as a result of gas station explosionArmenia customs attaché to Russia: Upper Lars border checkpoint reopened after being closed for about 5 hoursFood safety inspectorate: Armenia fruit exports to Russia has increased at least twice compared to 2023iPhone 15 will receive updates in a shorter time than the flagships of Samsung and GoogleWe may respond in kind to Western nations that let Kyiv strike Russia with their missiles, PutinCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsArmenia border guard injured in mine blast in VoskeparWorld leaders, veterans commemorate 80th anniversary of Normandy landingsRussia could use nuclear weapons if its sovereignty or territory was under threat, PutinBorrell invites Katz to discuss EU-Israel relationsAzerbaijan visit not planned on Armenia PM agenda, spokesperson saysFrench police arrest Ukraine-Russia national with explosives near Paris airportFire breaks out at refinery in south Russia after drone attackFour pedestrian bridges built in disaster zone, car bridge under constructionRussia's Gazprom says it'll take it at least 10 years to recover gas salesWe are deeply troubled by the continued arrest of members of Azerbaijani civil society, MillerMacron pays tribute to French city destroyed by Normandy bombingsArmenian Prime Minister thanks Lithuanian counterpart for disaster overcome assistance50 Days until summer Olympics begin
Most Popular