ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի
Sport![ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի](/timthumb.php?src=disc/04-04-24/f5e16a09284454088e1f4f40120a66d0.jpg&w=780)
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևին թույլ չի տվել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բաքվում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 5-7-ը:
Հայաստանը ևս չի մասնակցելու Բաքվի վարկանիշային մրցաշարին: Բացի այս կա ևս մեկ վարկանիշային մրցաշար, որը կկայանա Ստամբուլում:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
![](banners/armflix.jpg)