Մեր նպատակն է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն
Foreign![Մեր նպատակն է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն](/timthumb.php?src=disc/05-04-24/4d95b3d072f65d6d998087e0cf97ddb3.jpg&w=780)
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔին անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու սուվերենության աջակցմանը։
«Մեր նպատակն է աջակցել ՀՀ սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, որը կարևոր ճանապարհ է տարածաշրջանի ու Հայստանի համար՝ բացելու նոր առևտրական ճանապարհներ դեպի Միջերկրածով։ Մենք շարունակում ենք աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես արել ենք նախկինում», - ասել է նա։
![](banners/armflix.jpg)