Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի գումարտակների 80%-ի ոչնչացման մասին
World![Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի գումարտակների 80%-ի ոչնչացման մասին](/timthumb.php?src=disc/07-04-24/7b48f0f0ce0ac336fdd9fb1d62943e79.jpg&w=780)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարած գումարտակների 80%-ը։ Նա այս թվերը մեջբերել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ուղիղ վեց ամիս անց կառավարությանն ուղղված ուղերձում։
Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 19-ը ոչնչացվել են։ Մինչ այս՝ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային զորքերը դուրս էր բերել Գազայի հատվածի հարավից։ Հաղորդվել էր, որ Գազայի հարավում մնացել է Իսրայելի բանակի միայն մեկ բրիգադ, որը կապահովի Իսրայելի հարավը Գազայի հատվածի ափին կապող միջանցքի անվտանգությունը։
![](banners/armflix.jpg)