Պոլսահայ Թալինն ընտրվել է Շիշլիի ավագանու հանձնաժողովի նախագահ
World![Պոլսահայ Թալինն ընտրվել է Շիշլիի ավագանու հանձնաժողովի նախագահ](/timthumb.php?src=disc/10-04-24/602f539df08b76bfaa64c681d66dfa0e.jpg&w=780)
Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ ընտրված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թալին Էրգյունեշ Գազերը պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում, հաղորդում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև դարձել կրթության հանձնաժողովի ու մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովի անդամ:
![](banners/armflix.jpg)