Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում
Society![Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում](/timthumb.php?src=disc/11-04-24/5d2bc9bcbcabaf707e8fb3f9463d68e1.jpg&w=780)
Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)