Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Analytical

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Ապրիլի 15

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին պաշտոնական այցի արդյունքներով համաձայնագիր: Մասնավորապես ՀՀ-ի և Ղազախստանի միջև միգրացիայի մասին համաձայնագիր, և ՀՀ Կառավարության և Ղազախստանի հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների, այցելությունների և գտնվելու կարգի մասին համատեղ համաձայնագիր:

Ապրիլի 16

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը հրվիրվել է հարցաքննության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են իրականացում։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով  մեկնել է Լիտվայի Հանրապետություն:

«Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ 

Ապրիլի 17

 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջև 2023 թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։

«Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) վերլուծական կենտրոնը հրապարակել է Դրական խաղաղության զեկույցը (Positive Peace Report 2024), որում ներառված է 163 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 2.826 միավորով, մեր երկիրն իր դիրքը բարելավել է 16 կետով: Հայաստանը ներառվել է դրական խաղաղության բարձր վիճակ ունեցող երկրների ցանկում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ։

Ապրիլի 18

 Ռիյադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում

Մի խումբ քաղաքացիներ «Ստոպ Նիկոլ» խորագրով բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, որ իրենց պայքարը գոյաբանական է և պահանջել են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի հետ 18 մլն եվրո ընդհանուր գումարի ֆինանսական աջակցության երկու համաձայնագրերի ստորագրմանը, գրում է Sputnik-ը։

Ապրիլի 19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ.  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը: Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի 20

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը՝ ողջունելով այն

Անվտանգության ներկայիս փխրունությունը և սպառնալից հռետորաբանությունը բխում է տարածաշրջանում ուժերի անհավասարակշռությունից։ Խորապես համոզված ենք, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն պետք է հաստատվի։ Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit Armenia
Most Popular