Ռուսաստանում սպանել են երկու ոստիկանի, հափշտակել նրանց զենքն ու դիմել փախուստի (լուսանկարներ)
Photos![Ռուսաստանում սպանել են երկու ոստիկանի, հափշտակել նրանց զենքն ու դիմել փախուստի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/22-04-24/22a571d6cf7396b35c0c0f6dc12e0787.jpg&w=780)
Ռուսաստանի Կարաչայ-Չերքեզիայում երկու ոստիկան է սպանվել։ Հարձակվողները հափշտակել են նրանց զենքն ու դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ի երեկոյան՝ Կարաչաևսկի Ստորին շուկայի տարածքում։ Երկու անհայտ անձինք կրակել են ոստիկանության ջոկատի վրա։ Երկու ոստիկան մահացել է, երրորդը վերակենդանացման բաժանմունքում է։ Հարձակվողները գողացել են ատրճանակներ, «Կալաշնիկով» ինքնաձիգ և զենք ու զինամթերք։
Baza-ն հրապարակել է կասկածյալների լուսանկարները և անվանել նրանց անունները՝ Ռուսլան Սեմենով և Մարատ Բիտդաև:
![](disc/22-04-24/24f2303c20571bb076275b77d828a90f.jpg)
![](disc/22-04-24/596d2bca93116424655d32572d7f6d1d.jpg)
![](banners/armflix.jpg)