Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ մասնակցում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռեալիզացիային․ Պուտին
Russia![Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ մասնակցում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռեալիզացիային․ Պուտին](/timthumb.php?src=disc/22-04-24/ac677d5dc99c507ccfadc6e9ac7c0f03.jpg&w=780)
Ադրբեջանն ու Ռուսաստանը այսօր համատեղ մասնակցում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ռեալիզացիային։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բայկալ-Ամուր մայրուղու 50-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպմանը Մոսկվայում։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը հրավիրված են մասնակցելու այս նախագծին։
Ընդգծելով, որ Հյուսիս-Հարավ երթուղին կարևոր դեր կխաղա գլոբալ Հարավի հետ տրանսպորտային կապի ապահովման գործում, ՌԴ նախագահը նշել է, որ Հյուսիս-Հարավ երկաթուղային երթուղին պետք է դառնա միջազգային համագործակցության օրինակ։
![](banners/armflix.jpg)