Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի
NK![Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի](/timthumb.php?src=disc/25-04-24/fe2be68a0455da2328b392f6f4f0ff7c.jpg&w=780)
Օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի Սանասար (Կուբաթլու), Կովսականի (Զանգիլան) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում մինչև 2026 թվականի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի։ Այս մասին հայտարարել է Արցախում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի պետական ծրագրի շրջանակում 2022-2026 թվականներին նախատեսվում է կառուցել 3 քաղաքային կենտրոն, 5 գյուղ, իսկ Սանասարի, Կովսականի և Ջրականի շրջաններում՝ 24 գյուղ։
![](banners/armflix.jpg)