17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine Armenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaboration Former French Prime Minister Arrives in Armenia Turkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - Rubinyan 

12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը

Political

Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։ Այս մասին գրում է 168.am-ը։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։

Հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել պարտքի հետ։

Նախկին 27 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները միասին կուտակել էին 6,7 մլրդ դոլարի պարտք։ Միայն այս իշխանությունը վեց տարվա ընթացքում կուտակեց 5,5 միլիարդի պարտք։

Եթե նախկինների ժամանակ միջին տարեկան պարտքն ավելացել է 248 մլն դոլարով, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ավելացել է միջին տարեկան 916 մլն դոլարով։

3,7 անգամով արագ են ավելացրել պարտքը, քան նախկին իշխանությունները։

Ու այսքանից հետո, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր Հայաստանը պարտքերի տակ թաղելու համար։ Եթե նախկիններն էին Հայաստանը թաղում պարտքերի տակ, ապա ի՞նչ պետք է ասել այս իշխանությունների մասին։

Վեց տարում 5,5 մլրդ դոլարը հսկայական պարտքի բեռ է բյուջեի համար։ Դա է պատճառը, որ գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը, ավելանում են պարտքը սպասարկելու համար հատկացվող բյուջետային գումարները։ Անվտանգային, սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն՝ բյուջեի 10-11 տոկոսը հատկացվում է միայն պարտքի տոկոսները փակելուն։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ։

Այսքանից հետո, գոնե արդյունքը երևար։

Ո՞վ կարող է ասել, թե ո՞ւր են գնացել այդ հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսվել, ի՞նչ օգուտ են տվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի վերջո, ինչքանո՞վ են ավելացրել երկրի տնտեսության պոտենցիալը։

Ոչ մի տեղեկատվություն, հաշվետվություն չկա, թե ինչ են արել այդ գումարները։

Այդքան խոսում են տնտեսական աճերից, ՀՆԱ-ն ավելացնելուց։ Եթե նույնիսկ ոչինչ չանեին, միայն այս գումարները բավական էին ՀՆԱ-ն 5,5 մլրդ դոլարով ավելացնելու համար։

Վերջին վեց տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն 5,6 տրիլիոն դրամից դարձել է 9,5 տրիլիոն։ Չորս տարում ավելացել է 3,9 տրիլիոնով։ Այսօրվա փոխարժեքով՝ 9,7 մլրդ դոլարով։

5,5 միլիարդով պարտքն են ավելացրել, 9,7 միլիարդով՝ համախառն ներքին արդյունքը։

ՀՆԱ աճի կեսից ավելին պարտքի հաշվին է։

Այսպես է աճել Հայաստանի տնտեսությունը, եթե դա կարելի է աճ համարել։

Մյուս կեսն էլ հայտնի է, թե ինչի հաշվին է եղել՝ հիմնականում առևտրի։

Եթե վերջին երկու տարիների ակտիվ վերաարտահանումները չլինեին, այդ աճն էլ չէր լինի։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները տվեցին իրենց արդյունքը, բայց ավելի վատացրեցին Հայաստանի տնտեսության վիճակը։

Իրական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, չնայած ՀՆԱ-ն բարձր տեմպերով աճում է՝ ոչինչ չավելացնելով տնտեսական պոտենցիալին։ Այնպես, ինչպես ոչինչ չեն ավելացրել այս տարիներին ներգրավված հսկայական գումարները։ Միակ տեսանելի «ձեռքբերումն» այն է, որ մեծապես ծանրացրել է պարտքի սպասարկման բեռը՝ ինչպես պարտքի անվանական աճի, այնպես էլ՝ թանկացման հետևանքով։ Այս ընթացքում պարտքի գինն այնքան են բարձրացրել, որ հասցրել են առևտրային վարկերի գնին։

Վերջին տվյալներով, պետական պարտքի միջին տոկոսադրույքը կազմել է 7,2 տոկոս։

Սա անհամեմատ ավելի բարձր է, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Այն ժամանակ պարտքի միջին տոկոսադրույքը տատանվում էր 4-4,5-ի սահմաններում։

Պարտքը սկսեց արագորեն թանկանալ հատկապես վերջին 2-3 տարիներին։

Միայն այս տարվա երեք ամիսներին պարտքի գինը բարձրացել է ևս 0,2 տոկոսային կետով։ Անցած տարվա վերջին 7 տոկոս էր։ Չնայած էլի շատ բարձր էր, բայց դրանից հետո էլ, փաստորեն, շարունակում է բարձրանալ։

Այսպես են կառավարում պարտքը. մեծ տեմպերով ավելացնում են ու թանկացնում։

Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին պետական պարտքն ավելացել է ևս 317 միլիոնով։ Ավելացել է դարձյալ կառավարության պարտավորությունների գծով, այն էլ՝ գերազանցապես ներքին պարտքի հաշվին։

Կառավարության ներքին պարտքը, դոլարով արտահայտված, ընդհուպ մոտեցել է արտաքին պարտքին։ Արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 891 մլն դոլար, ներքինը՝ 5 մլրդ 735 միլիոն։

Այսքանով հանդերձ, կառավարությունը չի դադարում պարտք վերցնել։ Անընդհատ նոր պարտքեր են վերցնում ու ծանրացնում պարտքի բեռը։ Եթե գոնե տեսնեինք դրանց տնտեսական արդյունքը, էլի կարելի էր հասկանալ։ Բայց դա էլ չի երևում։ Միայն պարտքն է աստղաբաշխական տեմպերով աճում։

Վեց տարվա ընթացքում հասցրել են պարտքը 82 տոկոսով ավելացնել։

Սա պարտքի թռիչքային աճ է։

Եկել էին տնտեսությունը թռիչքային ձևով զարգացնելու, պարտքն են թռիչքային ձևով ավելացրել։

Առաջիկայում էլ պատրաստվում են նույնն անել։ Կառավարության նիստ գրեթե չկա, որ հերթական վարկային համաձայնագրերը չհաստատեն։

Վարկերով չեն բավարարվում, պետական պարտատոմսեր են թողարկում ու ներքին պարտք վերցնում։

Պարտքն ավելանում է, ծանրանում է պետության ու քաղաքացու վրա, իսկ արդյունքը տեսանելի չէ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն արդեն հասել է 4 հազար դոլարի, որի գրեթե կեսը դրել է այս իշխանությունը՝ իր ընդամենը վեց տարվա գործունեության ընթացքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Paulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit ArmeniaOil Prices UpVahagn Khachaturyan received the ambassador of Georgia to ArmeniaEuropean People's Party wins European Parliament electionsDefense ministers of Azerbaijan and Georgia metCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular