Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Մայիսի 10-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ: Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող բարդ գործերով:  Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ ունենալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան:

Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել:  Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր այսօր կաջակցեն ձեզ, հետագայում շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Ցուլ: Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում  և ապրում դրանցով: Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք:

Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Երկվորյակ: Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչք զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար:

Կենսունակությունը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ձեզ: Հրաժարվեք  վնասակար  սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Խեցգետին: Թեև ամեն բան հրաշալի  է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի հաջողվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդներին, հնարավոր է  սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք, հիասթափություն կապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները դեռ երկար կուղեկցեն ձեզ:

Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Կույս: Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ:Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք,իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են:

Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն ձեր սեփական ուժերին:

Կշեռք: Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ինքներդ ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:

Կարիճ: Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ:  Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Աղեղնավոր: Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝  ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների քանակը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախըմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են:

Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է  սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Այծեղջյուր: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից:

Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել  հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Ջրհոս: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և  հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների:

Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Ձկներ: Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը՝ կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլավելի կնյարդայնացնի: Հնարավոր են խնդիրներ  գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, շտապել չարժե:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular