CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 года США, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летом В Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метров Пашинян и Путин провели телефонный разговор Омбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражают Грызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном Кавказе Министры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружением Ситуация у здания МИД Армении накалилась (прямой эфир) Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС Дипломаты аккредитованных в Армении представительств посетили зону бедствия 

Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում. Հարութ Սասունյան

Общество

Ֆրանսահայ լրագրող Լէօ Նիկոլեան 16 օր շարունակ հացադուլ կ՛ընէ Երեւանի օդակայանին մէջ, Հայաստան մուտք գործելու արգելքէն ետք։

57ամեայ Նիկոլեան հետաքննող  խիզախ լրագրող է, որ բազմաթիւ վէճեր յառաջացուցած է   կարեւոր մարդոց մասին իր բացայայտումներուն պատճառով: Ան եղած է Արցախի հակամարտութեան եւ Իսրայէլ-Լիբանան սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներու  առաջին գիծին վրայ, վիրաւորուած է երկու հակամարտութիւններու ժամանակ:

Անցեալ 30 տարիներու ընթացքին, Նիկոլեան տասնեակ անգամ այցելած է Հայաստան ու Արցախ եւ հարցազրոյցներ ունեցած է բարձրաստիճան պաշտօնեաներու հետ: Այսուամենայնիւ, ան ինչի որ բախեցաւ երկու շաբաթ առաջ Երեւանի օդանկայանին մէջ, իր  վերջին այցելութեան   ընթացքին, ամբողջովին անսպասելի էր եւ ցնցող:

Ապրիլի սկիզբը Նիկոլեան այցելած էր Հայաստանի Տաւուշի մարզի Ոսկեպար գիւղը եւ հարցազրոյց ունեցած Տաւուշի Թեմի առաջնորդ Բագրատ

արքեպիսկոպոս Գալստանեանի հետ, որ կը ղեկավարէ ժողովրդական շարժումը՝ ընդդէմ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջերս կայացուցած որոշման՝ հայկական չորս սահմանային գիւղեր Ատրպէյճանին յանձնելու:

Ապրիլի վերջ, երբ Նիկոլեան փորձեց վերադառնալ Հայաստան, Երեւանի օդակայանին մէջ ներգաղթի ծառայութեան պաշտօնեաները ըսին անոր, որ իրեն թոյլ չի տրուիր մուտք գործել երկիր: Հարցումին, թէ ինչո՞ւ, անոր պատասխանեցին, որ ինք «վտանգ կը ներկայացնէ

Հայաստանի անվտանգութեան»: Ասիկա ծիծաղելի մեղադրանք է, քանի որ Նիկոլեան մասնագէտ լրագրող է, որ հայկական օրէնք մը չէ խախտած եւ յանցագործութիւն մը չէ կատարած:

Ցաւօք, Նիկոլեան միակ սփիւռքահայը չէ, որուն մուտքը Հայաստան արգիլուած է: Քանի մը այլ մարդոց եւս Երեւանի օդակայանին մէջ վայրէջքէն յետոյ ըսած են, որ իրենց թոյլ չի տրուիր այցելել Հայաստան: Անոնցմէ ոչ ոք անօրինական կամ յանցաւոր բան մը ըրած էր, որ նման կոշտ պատիժի արժանանար: Աւելին, եթէ անոնք որեւէ օրէնք խախտած են կամ վտանգ կը ներկայացնեն Հայաստանի անվտանգութեան համար, զանոնք պէտք է ձերբակալէին   օդակայանը եւ կանգնէին դատարանի առջեւ՝ անոնց

ճակատագիրը որոշելու համար։ Ոեւէ պաշտօնատար անձ, անկախ իր կոչումէն եւ պաշտօնէն, իրաւունք չունի դատական իշխանութեան անունով կամայական որոշումներ կայացնելու։

Աւելին, վարչապետ Փաշինեան իրաւունք չունի որոշելու, թէ ո՞վ կրնայ մուտք գործել երկիր: Հայաստան անոր սեփական տունը չէ: Ան չի կրնար որոշել՝ որո՞ւն թոյլ տալ կամ որուն թոյլ չտալ: Հայաստան աշխարհի  10 միլիոն հայերու հայրենիքն է, եւ ոչ մէկ

պաշտօնեայ իրաւունք ունի օրինական պատճառի բացակայութեան պարագային արգիլելու անոնցմէ ոեւէ մէկուն մուտքը՝ երկիր:

Նիկոլեանի եւ քանի մը այլ սփիւռքահայերու մուտքը Հայաստան արգելուած է միայն այն պատճառով, որ անոնք համարձակած են քննադատել Փաշինեանի պարտուողական քաղաքականութիւնը։ Վարչապետը բազմիցս յայտարարած է, որ ժողովրդավար է: Սակայն, խօսքի ազատութիւնը ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքներէն մէկն է, որ յաճախ կը խախտուի Հայաստանի իշխանութիւններու կողմէ,որոնք երկիրը վերածած են միանձնեայ կառավարման՝ բռնապետութեան:

Իրավիճակը աւելի վատթարացաւ, երբ Մուրատ Փափազեանի՝ Փաշինեանի ֆրանսահայ յայտնի քննադատին, թոյլ չտուին մուտք գործել Հայաստան, եւ ան բողոք ներկայացուց

հայկական դատարան, որ ապօրինի համարեց կառավարութեան արգելքը: Քանի որ հայ պաշտօնեաները 30 օր ժամանակ ունէին բողոքարկելու աւելի ցած ատեանի դատարանի որոշումը, ոչ ոք չէր գիտեր, թէ արդեօք անոնք նման բողոք կը ներկայացնե՞ն:

Բարեբախտաբար, երբ Փաշինեան այցելեց Փարիզ այդ 30 օրերուն ընթացքին, նախագահ Էմանուէլ Մաքրոն հանդիպեցաւ Փափազեանի եւ Փաշինեանի հետ եւ յորդորեց վարչապետին՝ հրաժարիլ Փափազեանը հետապնդելէ: Փաշինեան դժկամութեամբ   համաձայնեցաւ ջնջել բողոքը, բայց ամօթալի   էր, որ օտար երկրի մը ղեկավարը ստիպուած եղած էր   միջամտելու հայկական ներքին գործերու:

Մինչդեռ, Նիկոլեան վերջին 16 օրուան ընթացքին կը հիւծէր Երեւանի օդակայանը: Մեր հեռաձայնային  բազմաթիւ զրոյցներուն ընթացքին ան ինծի ըսաւ, որ կը շարունակէ իր հացադուլը, նոյնիսկ եթէ այդ յանգեցնէ մահուան: Անոր կեանքը վտանգուած է, քանի որ ան քանի մը լուրջ հիւանդութիւններ ունի։ Ժամանակ առ ժամանակ տեղւոյն բուժական անձնակազմը կուգայ անոր ճնշումը չափելու եւ քանի մը ներարկումներ ընելու։ Անոր թոյլ չեն տար դուրս գալու օդակայանէն՝ բուժական որեւէ օգնութեան համար: Վերջին օրերուն, շտապ օգնութեան մեքենայ ուղարկած էին օդակայան՝ ստուգելու համար անոր արեան ճնշումը, սրտին աշխատանքը եւ ներարկում մը եւս ընելու։

Նիկոլեանի վիճակը անորոշ է: Ան ինծի կ՛ըսէ՝ քանի որ ինք կը  գտնուի օդակայանին միջազգայնօրէն պահպանուող «չէզոք  գօտիի մէջ», հայ պաշտօնեաները չեն կրնար որեւէ գործողութեան ձեռնարկել իրեն դէմ: Վերջիններս փորձած են համոզել զինք՝ բարձրանալու Փարիզ մեկնող օդանաւը, սակայն ան մերժած է։ Անոր նաեւ սանտուիչներ եւ ջուր առաջարկած են, զորս ան մերժած է:

Նիկոլեան ըսաւ ինծի, որ մտադիր է սովամահ ըլլալ Երեւանի օդակայանը: Ան կը կարծէ, որ իր մահը ամօթալի կ՛ըլլայ վարչապետին համար: Ես համոզուած չեմ, որ ան ճիշդ է: Կը կարծեմ, որ այդ խայտառակութիւն կ՛ըլլայ Հայաստանի

Հանրապետութեան հեղինակութեան համար:

Երեւանի մէջ Ֆրանսայի դեսպանատունը, հակառակ իր դիւանագիտական պարտաւորութիւններուն, մերժած է այցելել իր սեփական քաղաքացիին՝ տեղեկանալու համար անոր վիճակին մասին։ Ասիկա Ֆրանսայի դեսպանին վրէժխնդրական դիրքորոշումն է, քանի որ Նիկոլեան լրատուական միջոցներուն բացայայտած էր դեսպանին գայթակղութիւնները: Ֆրանսայի արտաքին գործերու նախարարութիւնը նոյնպէս հետաքրքրութիւն չի ցուցաբերեր Նիկոլեանի բարօրութեան նկատմամբ, քանի որ ան նախապէս հրապարակաւ քննադատած է Ֆրանսայի նախագահը:

Թէեւ Նիկոլեան իր կոշտ քննադատութիւններուն եւ բիրտ անհատականութեան պատճառով հակադրուած է բազմաթիւ մարդոց եւ կազմակերպութիւններու, հայեր պարտաւոր են ընել ամէն բան, որպէսզի հրապարակայնացնեն անոր ծանր վիճակը եւ փրկեն իրենց հայրենակիցին կեանքը, նախքան անոր սովամահ ըլլալը:

Ես կոչ կ՛ընեմ Հայաստանի

քաղաքացիներուն՝ բողոքի ցոյցեր կազմակերպել Երեւանի մէջ,  վարչապետական շէնքին դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլեանի թոյլատրուի Հայաստան մուտք գործելը: Բողոքի ցոյցեր պէտք է կազմակերպուին նաեւ Երեւանի մէջ Ֆրանսայի դեսպանատան դիմաց:

Ֆրանսահայերը պէտք է բողոքի ցոյցեր ընեն Փարիզի մէջ, արտաքին գործերու

նախարարութեան եւ նախագահական պալատին առջեւ՝ պահանջելով անոնց միջամտութիւնը Հայաստանի կառավարութեան մօտ:

Եթէ Նիկոլեան մահանայ Երեւանի օդակայանին մէջ իր երկարատեւ հացադուլին

պատճառով, վարչապետ Փաշինեանի ձեռքերը կը թաթխուին արեան մէջ, Ֆրանսայի նախագահ Մաքրոնինը՝ նոյնպէս։

Արեւելահայերէնի թարգմանեց՝ Ռուզաննա Աւագեան

Արեւմտահայերէնի վերածեց՝ Սեդա Գրիգորեան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
CNN: ОПЕК+ продлила сокращение добычи нефти до 2025 годаСША, Япония и Южная Корея договорились о проведении совместных военных учений этим летомОдежда, телефон, личные вещи есть, а ее нет: с ночи 31 мая ищут композитора Анаит МнацаканянЗеленский: Украина исключает альтернативные «мирные саммиты», в частности, предложенный КитаемВ Индонезии произошло извержение вулкана Ибу, выбросившего столб пепла высотой 7000 метровСуренян: Наконец-то в ближайшие дни мы несколько согреемсяКлиматическая «активистка» проникла в Музей Орсе в Париже и изуродовала шедевр Клода Моне«Паст» - Армения отказала России в предложенной помощиС удовлетворением отмечаю развитие торгово-экономического, культурного и гуманитарного сотрудничества между Россией и Арменией: Мишустин ПашинянуFinancial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружияГнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствияИзраиль представил ХАМАС новое предложение о прекращении огня: БайденНа дороге М-6 продолжаются восстановительные работыЯпонский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг ЛуныПереговоры с Москвой сейчас нереальны: ЗеленскийПашинян и Путин провели телефонный разговорИзраильские истребители нанесли удары по югу ЛиванаУкраина подверглась массированной атаке: Зеленский заявил о необходимости дополнительных поставок Patriot и F-16Глава Пентагона: Война с Китаем не является ни неминуемой, ни неизбежнойАвтопробег в Гюмри во главе с архиепископом Багратом ГалстаняномДепутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игрокиОмбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражаютВ администрации и детском саду села Арташен вспыхнул крупный пожарАвтодорога Ванадзор-Алаверди-Айрум-Баграташен закрытаУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития ракаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 ИЮНЯНикол Пашинян присутствовал на церемонии открытия амфитеатра в городе ВедиЕС ввел санкции в отношении командования Вооруженных сил ИранаРубен Рубинян обсудил с послом Швейцарии перспективы сотрудничестваОбязательное медицинское страхование для въезжающих в Грузию туристов вступит в силу в 2026 годуГенпрокуратура Армении обжалует оправдательный вердикт по делу Сержа Саргсяна и другихВ новую рейтинговую таблицу ФИДЕ вошли шесть представителей Армении NYT: удары оружием США по РФ могут начаться в течение нескольких часов или днейОжидал ли Серж Саргсян оправдательного приговора?В Ереване открылся новый офис связи и поддержки EUMAГрызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном КавказеМинистры обороны США и Китая провели в Сингапуре встречуПопытки Киева атаковать Россию с использованием американского оружия указывают на участие США: ПесковУровень воды в озере Севан в мае повысился на 20 сантиметровГалстанян со сторонниками шествием отправился во двор церкви «Сурб Анна» ЕреванаНАТО с каждым днем ​​все ближе приближается к войне на Украине: ОрбанМинистр: Вещание «Первого канала» на территории Армении было возобновлено сразу после выплаты долгаВ селе Каркоп Лорийской области Армении водоснабжение и электричество пока не восстановленыТретий президент Армении Серж Саргсян оправдан14-й пакет санкций ЕС против России может быть принят в середине июня: О'салливанАвстралия выделит более $13 млн на обеспечение Украины электроэнергиейНеизвестный во время акции повредил колесо полицейской машины: Возбуждено уголовное делоМинистр: В Армении не возникнет проблем с дизелем и бензином из-за нарушенного ж/д сообщения с ГрузиейСитуация перед зданием МИД Армении остается напряженной: Самочувствие одного из граждан ухудшилосьВ Ереване между полицией и протестующими началась стычка
Самое популярное