Վարդան Ղուկասյանն ու դուստրը չեն ներկայացել դատարան. Հնարավոր է՝ դատարանը քննի նրանց բերման ենթարկելու հարցը

2013-06-05 14:17:29

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: 27-ամյա երիտասարդը սպանվեց իր նշանադրության օրը: Նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ: Գրում է Galatv.am-ը:

Վկաների հարցաքննության փուլում դատարանը հարցաքննելու է նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամներին: Երեկ դատարան էր ներկայացել Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, իսկ այսօր սպասվում էր, որ դատարան կներկայանային նաեւ Վարդան Ղուկասյանը եւ նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը: Սակայն դատական նիստն արդեն կես ժամ սկսված է եւ նրանք դեռ չեն ներկայացել: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դեռ երեկ դատարանին դիմեց՝ միջնորդելով բերման ենթարկելու որոշում ընդունել: Հավանաբար դատարանն այսօր կքննի նաեւ բերման ենթարկելու հարցը: Իսկ այսօր դատարան է ներկայացել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընկերուհին, ով դարձյալ խնդրեց դատարանից, որ նրա վկայությունը չտեսաձայնագրվի:

Դիտվել է 1236 անգամ:
Լրահոս
3 Սեպ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը