Կանադայում շուրջ 60 մարդ է տուժել միջքաղաքային ավտոբուսի շրջվելու հետևանքով
ԱշխարհՄիջքաղաքային ավտոբուսի առնվազն 56 ուղևորներ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ այն շրջվել է Կանադայի արևմուտքի Մերիտ քաղաքից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հաղորդել է երկրի CBC հեռուստաալիքը:
Վեց մարդ գտնվում է օրհասական վիճակում: Նրանց հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով: Ծանր վնասվածքներ է ստացել 15 ուղևոր. նրանց մոտ փակ և բաց կոտրվածքներ են: Մնացած 35 հոգու մոտ գրանցվել են նվազ լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կտրած վերքերը, քերծվածքները և ջարդվածքները:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը պարզվում է: Հայտնի է, որ ավտոբուսը մխրճվել է ճանապարհային ջրազատիչի մեջ, ինչից հետո շրջվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիայի նահանգում՝ Մերիտ քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ավտոբուսն այդ քաղաքից մեկնել էր Վանկուվեր, հաղորդել է «Ինտերֆաքսը»: