ԱՄՆ-ը Գուանտանամոյի երեք կալանավոր է ուղարկել Վրաստան
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը Կուբայի Գուանտանամոյի բանտի հինգ բանտարկյալներ է ուղարկել Վրաստան և Սլովակիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Miami Herald թերթը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի չվերթերով Վրաստան է ուղարկվել երեք մարդ, ևս երկուսը՝ Սլովակիա: Վրաստանն ավելի վաղ արդեն ընդունել է երեք, իսկ Սլովակիան՝ վեց նախկին բանտարկյալների
Նոյեմբերի 20-ին ազատ են արձակվել Եմենի չորս և Թունիսի մեկ քաղաքացիներ՝ 31-ից մինչև 48 տարեկան: Նրանց պետք է ազատ արձակեին տակավին 2010 թվականին, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները նրանց վտանգավոր չէին համարել երկրի համար, սակայն մինչ օրս չի գտնվել մի վայր, ուր կարող էին ուղարկել այդ մարդկանց: Այժմ Գուանտանամոյի բանտում մնացել է 143 մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել էր բանտը փակել դեռևս մինչև 2008 թվականը նախագահ ընտրվելը, բայց Կոնգրեսը փաստորեն նախագահին թույլ չի տվել դա անել՝ արգելելով նախկին բանտարկյալների մուտքն ԱՄՆ-ի տարածք և բարդացնելով արտասահման նրանց արտաքսման կանոնները, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: