Ջրահովիտ գյուղում 8 աշակերտ է թունավորվել
ԻրավունքՀիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում նոյեմբերի 19-ին' ժամը 17.30-ին, հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: