Անկարայում տեղի կունենա Ադրբեջան-Թուրքիա ռազմական երկխոսությունը
ԱշխարհԴեկտեմբերի կեսերին Անկարայում տեղի կունենա ռազմական բարձր մակարդակով երկխոսություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով ռազմական աղբյուրներին:
Այժմ կողմերը ճշտում են նիստի օրը և օրակարգը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են կողմերի նպատակները` ռազմական ոլորտում համագործակցության, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում հնարավորությունների վերաբերյալ:
Բարձր մակարդակով ռազմական երկխոսությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2007 թ.-ից անցկացվում է տարին մեկ անգամ: