Ֆրանսիան ամեն ինչ կանի՝ ուղղաթիռի օդաչուների աճյունները Հայաստան վերադարձնելու համար. դեսպան
ԱՐԽԻՎՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդես է եկել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ռազմօդուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է.
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հումանիտար տեսանկյունից ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»: