Բոլոր փորձերը՝ պակելու Արցախի թեման, ձախողելու են, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և չի համակերպվի ցեղասպանության հետ, որը տեղի ունեցավ Արցախում։ Այս մասին այսօր «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովին ասաց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգող, «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ «Որքան էլ Փաշինյանն ու Ալիևը չցանկանան, այնուամենայնիվ, մեր շարժումը ընդգծում է, որ Արցախը հանդիսանում է մեր երկր...
Այն ապօրինի գործընթացը, որն սկսել են ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Իրավական իմաստով թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց դրա մասին է։ Վերջին մեկշաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշեր էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց...
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է. «Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրեու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն` խմելու ջրից սկսած: Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինված ծառայողներին գյուղերին մոտեցնելու արդյունքո...