Դիտվել է 29057 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 23608 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 18137 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 17643 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 15510 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13160 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12921 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12894 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 12696 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11852 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11740 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 11526 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 10723 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10171 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10049 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
«Հայկական Ժամանակ». ԸԸՀ–ն Սամվել Ալեքսանյանի դեմ Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքը մերժեց
Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ կրկին քննարկեց 7-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմում-բողոքը՝ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու մասին:
Նույն դիմումը՝ թիվ 7 ԸԸՀ-ն մեկ անգամ արդեն քննել էր ապրիլի 27-ին և որոշել էր մերժել: Սակայն, Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի ԿԸՀ ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա՝ այդ հանձնաժողովը անվավեր էր ճանաչել թիվ 7 ԸԸՀ-ի որոշումը և վերջինիս պարտավորեցրել մեկօրյա ժամկետում կրկին քննել նույն դիմում-բողոքը: Ուստի, ԸԸՀ-ն իբրև ԿԸՀ որոշման կատարում երեկ նույն հարցով կրկին նիստ էր հրավիրել: Սակայն, եթե առաջին անգամ թիվ 7 ԸԸՀ-ն ինչ-որ կերպ փորձել է դիմում-բողոքը մերժելու հիմնավորումներ պատրաստել, ապա այս անգամ այս նույն հանձնաժողովը նման ձևականությունների ետևից չընկավ:
Հանձնաժողովի անդամները լսեցին բոլոր փաստարկները, որոնք այն մասին էին, որ Սամվել Ալեքսանյանը թիվ 190 դպրոցում գումար է բաժանել և խոստացել է «Փարվանա» ռեստորանում իր հաշվին կազմակերպել այդ դպրոցի ավարտական դասարանների «Վերջին զանգի» արարողությունը: Դրանից հետո, հանձնաժողովը որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումը՝ չբերելով ոչ մի փաստարկ, թե ինչի հիման վրա է մերժում: Ուղղակի մերժեցին և վերջ: ԸԸՀ-ի որոշումը Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը այսօր կբողոքարկեն ԿԸ հանձնաժողով, քանի որ ունեն անհերքելի փաստերի բազա:

