Եղիսաբեթ Բ-ի օրոք Անգլիայում տների գները բարձրացել են գրեթե 500 անգամ

2016-04-05 01:01:47

Եղիսաբեթ Բ թագուհու ծնունդից ի վեր Անգլիայում անշարժ գույքի գները բարձրացել են տասնյակ հազարավոր տոկոսներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Sunday Express թերթը՝ վկայակոչելով Jackson-Stops & Staff ընկերության հետազոտության տվյալները:

1926 թվականին, երբ նորին մեծությունը նոր Էր ծնվել, Բրիտանիայում բլոկավորված տան մեջ երեք ննջասենյակով բնակարանն արժեր 619 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 880 դոլար): Մեր օրերում համանման անշարժ գույքը գնահատվում Է 291,5 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 0,4 միլիոն դոլար): Այսպիսով, գները բարձրացել են 47 հազար տոկոսով, ինչը համարժեք Է 471 անգամ աճին:

Եթե դինամիկան պահպանվի, ապա 23 տարի հետո՝ արքայազն Չառլզի 90-ամյակին, Բրիտանիայում միջին վիճակագրական տան արժեքը կարող Է կազմել 1.3 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,8 միլիոն դոլար), կանխագուշակում են վերլուծաբանները:

«Մեծ Բրիտանիան խիտ բնակեցված պետություն Է՝ բնակիչների մշտապես աճող քանակով, որոնք ունեն անշարժ գույք գնելու կայուն ցանկություն: Դա գները պահում Է բարձր մակարդակում»,- հետազոտության արդյունքները բացատրում Է Jackson-Stops & Staff-ի ղեկավար Նիկ Լիմինգը:

Եղիսաբեթ Բ-ն գահ Է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին քսանհինգ տարեկան հասակում: Նա համարվում Է ամենաերկարատեւ կառավարած միապետը Մեծ Բրիտանիայի ամբողջ պատմության ընթացքում: 2016 թվականի ապրիլի 21-ին թագուհին կնշի 90-ամյակը:

Դիտվել է 1067 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը