Արգենտինայի նախագահը զանգել է Մեսսիին և խնդրել մնալ հավաքականում
ՍպորտԱրգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին խնդրել է Լիոնել Մեսսիին չհեռանալ ազգային հավաքականից:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ նախագահը զանգել է կատալոնյան «Բարսելոնայի» առաջատարին և խոստովանել, որ հպարտացել է Ամերիկայի գավաթում Արգենտինայի ելույթներով, ինչպես նաև կոչ է արել ուշադրություն չդարձնել քննադատություններին:
Հիշեցնենք, որ եզրափակիչ պայքարում Չիլիին պարտվելուց հետո «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հայատարարել էր հավաքականից հեռանալու մասին: