Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան 

Սկանդալ՝ ՊՆ-ում

Հրապարակումներ

Ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր ի հայտ եկան։ Չնայած աշխատանքից ազատվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ կոռուպցիոն դրսևորումներն ամբողջովին չվերացան: ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է ուշագրավ ու սկանդալային պատմություն, որն ապացուցում է, որ կոռուպցիոն դեպքերը ՊՆ-ում չեն վերացել, ինչքան էլ հայտարարվի դրա դեմ պայքարի մասին։

Եվ այսպես։ Ավելի քան 12 տարի Պաշտպանության նախարարությունում ծառայած, մասնագիտությամբ ֆինանսիստ փոխգնդապետ Սահակ Ասատրյանը, ով 2014 թվականին ՊՆ քննչական ծառայության ֆինանսական բաժնի պետի պաշտոնից տեղափոխվեց նոր ձևավորված Քննչական կոմիտեի գնումների բաժնի պետ, ահազանգում է ՊՆ-ում առկա ամենաթողության մասին։ Վերջինս, 2015 թվականին Քննչական կոմիտեի գնումների բաժնի պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, որոշում էր կայացրել նորից վերադառնալ Պաշտպանության նախարարություն: Այս տարվա փետրվար ամսին Սեյրան Օհանյանին դիմել էր Պաշտպանության նախարարություն վերականգնվելու խնդրանքով։ Նախարար Օհանյանը սահմանված կարգով Ս. Ասատրյանի դիմումը մակագրել էր՝ վերականգնել Ս. Ասատրյանին իր մասնագիտությանը համապատասխան պաշտոնին։

Փոխգնդապետ Սահակ Ասատրյանին առաջարկվել էր Պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունում օպերատիվ աուդիտի բաժնում սպայի թափուր պաշտոնը։ Համաձայն օրենքի՝ այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան որակավորում, որը տրամադրում է Ֆինանսների նախարարությունը՝ քննություն հանձնելուց հետո։ Մարտի 31-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած որակավորման քննության արդյունքում Ասատրյանը 100 հնարավոր միավորից ստանում է 98՝ ստանալով որակավորում վերը նշված պաշտոնում աշխատելու համար։ Ապրիլի կեսերին ՊՆ ներքին աուդիտի վարչության պետ Աշոտ Բարսեղյանը միջնորդություն է ուղարկում ՀՀ ՊՆ կադրերի վարչություն Ս. Ասատրյանին ծառայության նշանակելու կապակցությամբ, որտեղից էլ սկսվում է պատմության հետաքրքիր մասը։

ՀՀ ՊՆ կադրերի վարչությունը նշանակում է ևս մեկ քննություն՝ մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության, որին մասնակցում են 10 հոգի։ «Հենց ֆիզիկական պատրաստվածության քննությունից հետո, հայտարարեցին, որ ես ստացել եմ դրական գնահատական։ Սակայն, վերև բարձրանալուն պես ինձ ասեցին, որ կտրվել եմ ֆիզիկական պատրաստությունից։ Իսկ օրեր անց ինձ տեղեկացնում են, որ ես անբավարար եմ ստացել նաև մասնագիտական քննությունից։ Ես պահանջել եմ, որպեսզի ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, սակայն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, թե կորցրել են։ Ինչքան պետք է փնթի ու անորակ լինի համակարգը, որ փաստաթղթեր կորցնեն։ Կամ ինչպես կարելի է 10 հոգու թղթերից կորցնել միայն իմը»,- պատմեց  Սահակ Ասատրյանը և շարունակեց. «Ասում էին՝ մասնագիտական քննության հարցերին կարճ ես պատասխանել, մենք էլ ֆինանսիստ չենք, որ հասկանանք թե ինչ ես գրել, մտածել ենք սխալ ես գրել, դրա համար անբավարար ենք նշանակել, ոչինչ դեռ հնարավորություն ունես նորից կգաս քննության»։

ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետի տեղակալ Կարեն Միրզոյանը, ով ամիսներ առաջ անցել է «վաստակած» հանգստի, այս ամենի հետ անմիջական կապ ունի։ «Միրզոյանն ինձ ակնարկեց հետևյալը՝ ով ա առանց մի բան տալու նշանակվում, որ դու խառնվել ես իրար ու ուզում ես մի անգամից նշանակվես էտ պաշտոնին»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց. «Ես գիտեի թե ինչ կարգով են զինծառայողները նշանակվում ծառայության կամ հերթական զինվորական կոչումներ ստանում, բայց չէի ուզում հավատալ դրան, բայց... Ի դեպ՝ գնդապետ Միրզոյանին ՊՆ-ում հիշում են որպես բացասական կերպար և ազնիվ զինվորականների բախտերի հետ խաղացող անձնավորության, դեպքերը շատ-շատ են, գործող զինվորականները, եթե չվախենան իրենց հանապազօրյա հացը կորցնելուց շատ բաներ կպատմեն Կ.Միրզոյանի «քաջագործություններից»»:

Այնուհետև Ասատրյանը դիմում է Կադրերի վարչության պետ Մհեր Շիրինյանին, ով խոստանում է իբր լուծել հարցը և կարճ ժամկետներում նոր քննություն նշանակել՝ ասելով. «Դե թղթերը կորցրել են, կորցրել են… նոր քննություն կնշանակենք»։ Կարճ ժամկետն էլ 1,5 ամիսն էր։ Երկրորդ քննությունը ևս անցնում է նախորդի սկզբունքով։ Վարչության պետ Շիրինյանը այդ օրերին արձակուրդ մեկնելուց առաջ հրահանգել էր Ասատրյանի գործով ոչինչ չձեռնարկել, մինչև իր վերադարձը։ Սակայն, նրա վերադարձից հետո տեղի է ունենում ամենաանսպասելին. հենց նույն օրը կրճատվում է այն հաստիքը, որի համար դիմել էր Ս․ Ասատրյանը։

Մեզ դիմած անձը պնդում է, որ նրա հետ այս կերպ են վարվել, քանի որ հրաժարվել է տվյալ պաշտոնի համար «մի բան տալ»։ Նա պնդում է, որ կարող է նորից քննությունները հանձնել միայն համապատասխան հանձնաժողովի ներկայությամբ, բայց այլևս չի ցանկանում ծառայել ՊՆ-ում, նա ուղղակի ցանկանում է ապացուցել, որ ինքը ունի համապատասխան գիտելիքներ։

Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ Պաշտպանության ոլորտում։ Ստացվում է՝ համակարգային կոռուպցիան ու կաշառակերությունը բանակից համառորեն չի վերանում կամ չեն ցանկանում վերացնել։ Սեյրան Օհանյանի ղեկավարած կառույցի որոշ ծառայողներն ու աշխատողները չեն գիտակցում հայրենիքին ծառայելու իրենց պարտականության կարևորությունը։ Միգուցե Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՊՆ-ում։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել ենՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններըԼիազոր նորմ է սահմանվելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող վճարումները կատարելու համարՄասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ամենադիտված