Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը դեմ քվեարկեցին կառուցվածքային փոփոխություններին
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ. այն ընդունվեց 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայներով:
2 դեմ քվեարկող պատգամավորներն եղել են «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը:
Նշենք, որ նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երեկ մի քանի դիտողություն է կատարել և առաջարկներով հանդես եկել, դրանք ընդունվելո՞ւ են, թե՞՝ ոչ:
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ սա դեռ առաջին ընթերցումն է, դրան կանդրադառնան երկրորդ ընթերցմամբ։