Ամեն ինչ կարգին է. Զիդանը` Ռոնալդուի պահվածքի մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Լաս Պալմասի» (2:2) դեմ խաղում փոխարինվելը բարկացրել է Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ամեն ինչ կարգին է, միայն Ռոնալդուն, չէ, որ բարկանում է նման բաներից: Պատմությունն ավարտված է, մենք մտածում ենք հաջորդ խաղի մասին: Որոշում կայացրել եմ հօգուտ ֆուտբոլիստին, և մեր զրույցը արդեն ոչինչ չի փոխի: Ես հիմար չեմ, Կրիշտիանուն էլ խելացի է: Երկուսս էլ այստեղ ենք նույն նպատակի համար, ինչպես և բոլորը: Մտադիր եմ ռոտացիա կիրառել և չեմ հրաժարվի այդ մտքից: Դաշտ եմ դուրս բերում լավագույն կազմը, որ հաղթեմ: Բացի դա էլ երեք փոփոխութայն հրարավորություն ունեմ և մտադիր եմ օգտագործել այն», -Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը: