Ես գիտեմ, որ դու կաս, ուղեկցում ես ինձ ու տեսնում ես ամեն ինչ. Էմմիի հուզիչ գրառումն իր հայրիկի մասին (լուսանկար)

2017-01-09 16:02:07

Էմմին սոցցանցի իր էջում գրել է.

«Եթե դու չգնայիր, ամեն ինչ այս կյանքում ավելի լավ կլիներ: Ամեն բան ավելի ճիշտ ու գեղեցիկ կլիներ: Ես ու մամաս մենակ չէինք լինի, որովհետև ոչ մի լավ բան, ոչ մի երջանկություն չի կարող լրացնել այդ բացը: Եթե դու չգնայիր, ես ավելի ուրախ կլինեի:

Շատերը գլուխ չէին բարձրացնի, շատերը դիմակները չէին հանի, և ես կշարունակեի ամեն ինչ գունավոր տեսնել: Այսօր պապայիս ծննդյան օրն է: Ամենաբարի մարդ, պարծանքի արժանի զավակ, ամենակամեցող եղբայր, ամենասիրող ամուսին, ամենասիրված հայր: Ես գիտեմ, որ դու կաս, ուղեկցում ես ինձ ու տեսնում ես ամեն ինչ»:

Դիտվել է 1328 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը