Խուսափում եմ նման ներկայացում նայելուց. Լուիս Էնրիկեն` Ռոնալդուի խոսքերի մասին

2017-01-11 21:15:00

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը: Վերջինս ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը հայտարարել էր, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել լավագույնին:

«Բարեբախտաբար վերջին օրերս հեռուստացույց չեմ նայում: Խուսափում եմ նայել նման ներկայացումները, որոնց մասին ինձ պատմում են»,-Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ կատալոնյան թիմի ֆուտբոլիստները ներկա չեն եղել ՖԻՖԱ-ի կազմակերպած մրցանակաբաշխությանը:

Դիտվել է 897 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը