Արթիկում 61-ամյա կնոջը հայտնաբերել են անկողնում մահացած. մանրամասներ

2017-01-12 12:52:05

Հունվարի 12-ին, ժամը 10.51-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել մոտ 61 տարեկան կնոջ դի: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ մահացածը Նաիրա Զավենի Մեջլումովնան է: Կինը մենակ էր բնակվում, տևական ժամանակ առողջական խնդիրներ ուներ: «Հարևանները, իմանալով, որ հիվանդ կինը մի քանի օր է՝ ներս ու դուրս չի արել, զանգահարել են ոստիկանություն, ԱԻՆ-ի աշխատակիցների ներկայացությամբ բացել ենք դուռը և անկողնում հայտնաբերել կնոջը՝ մահացած: Ոչ մի բռնության հետք չկա: Մահը վրա է հասել հիվանդության պատճառով»,- մանրամասնեց ոստիկանապետը:

Նրա տեղեկացմամբ՝ կինն ունեցել է երիկամների և սրտանոթային համակարգի խնդիրներ: Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը նաև նշեց, որ կինը երեխաներ, հարազատներ չունի: Նրա թաղումն անգամ կազմակերպելու է քաղաքապետարանը: 

Քրիստինա Աղալարյան

 

Դիտվել է 1416 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը