Դիտվել է 18067 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15651 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 15162 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12967 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11502 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10394 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8320 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 8274 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 8086 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7972 անգամ:Գազի սակագնի վերաբերյալ սկանդալային փաստ է բացահայտվել
Դիտվել է 7850 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7234 անգամ:Ավերակների արքան
Դիտվել է 7152 անգամ:Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում հոսում են կոյուղաջրերը. պատկան մարմինները մատը մատին չեն խփում
Դիտվել է 7027 անգամ:Կոշիկ գնելու մտադրությունը վերացավ աղջկա բարեմասնությունների «պատճառով» (տեսանյութ)
Դիտվել է 6960 անգամ:Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Շուշան Պետրոսյանին սուլոցներով դիմավորեցին (լուսանկարներ)
ԵԽԽՎ զեկույցի գնահատականը միջազգային հանրության կողմից մեր ընտրությունները գնահատելիս լինելու է դոմինանտ. Վլադիմիր Կարապետյան
Ընդհանուր առմամբ բավականին ճշգրիտ գնահատական է տրված ընտրություններին, այն պրոբլեմներին, որ առկա էին ընտրությունների ընթացքում։ Այս կարծիքը ԵԽԽՎ երեկ ներկայացված զեկույցի վերաբերյալ Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։
Անդրադառնալով զեկույցի բովանդակությանը՝ նա նշեց, որ դրա համաձայն՝ երկու կարևոր իմպերատիվները, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի լիներ նորմալ ընտրություն, այն է` ընտրացուցակների հարցն ու ընտրողների վրա ճնշումների առկայությունը, չեն համապատասխանել այն խոստումներին, որ Հայաստանը տվել էր։
«Բավականին խիստ գնահատական է տրված, և կարծում եմ, որ այն լինելու է նաև դոմինտանտ առաջիկայում միջազգային հանրության կողմից մեր ընտրությունները գնահատելիս», – համոզմունք հայտնեց Կարապետյանը։
ՀԱԿ ներկայացուցիչը հավելեց նաև, որ ընտրողների վրա ճնշումները, ընտրակաշառքը, ինչպես նաև ցուցակների անճշտությունները և ուռճացված լինելը և նման ձևով ցուցակները ներկայացնելու միտումը, որպեսզի կրկնակի քվեարկությունը հնարավոր լինի, եղել է ամենուրեք։
«Այդ խնդիրները առկա են եղել ընտրությունների ժամանակ, և իշխանությունները հատուկ որևէ բան չեն արել այդ խնդիրները լուծելու համար», – կարծում է նա։
Լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիակության ղեկավար Դավիթ Հարությունյանի այն տեսակետը, որ ԵԽԽՎ–ն հայտնվել է սուր ճգնաժամի մեջ և արժեքների կազմակերպությունից վերածվել է շահերի կազմակերպության, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ «Հարությունյանի միակ առաքելությունը վերջին շրջանում դարձել է սուտ ասելու միջոցով պաշտպանել այս իշխանությանը»։
«Ոչ ոք չի մոռացել իր հատուկ դերակատարումը քաղբանտարկյալների ազատազրկումը ձգձգելու և Եվրոպայի խորհրդում այդ խնդիրը հետապնդելու հարցում։ Ինքը կորցրել է ժողովրդի վստահությունը՝ ներկայացնելու Հայաստանի մոտեցումը։ Իր խոսքերը որևէ արժեք չունեն», – եզրափակեց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը, որտեղ բավականին կոշտ գնահատականներ են տրված կայացված ընտրություններին։ Մասնավորապես՝ զեկույցում տեղ են գտել ընտրացուցակների անճշտությունների և ցուցակների ուռճացվածության վերաբերյալ դիտարկումներ։

