Դիտվել է 22372 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 15279 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 14460 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 14228 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12675 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12443 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11996 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11475 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11395 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11281 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10142 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9753 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9516 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9486 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9197 անգամ:Սեփական հարվածի կորուստները. ի՞նչ կորցրեց Գագիկ Ծառուկյանը
Ես այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ. ֆրանսիացի սենատորի գրառումը «Պատվո հյուրերի» հուշամատյանում
Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենն ու Բեռնար Ֆուրնիեն մայիսի 26-ին այցելելով Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Սենատորները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում։ Ֆիլիպ Մարինին գրառեց. «Ես այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ, որոնց մասին պատմում են փաստաթղթերն ու վավերագրերը։ Մինչդեռ այսօր կան մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որի արհավիրքներից ծնվեցին երկրորդ աշխարհամարտի արհավիրքները»։
Դատապարտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին` Ֆիլիպ Մարինին նշեց. «Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ նախկին նախագահ Սարկոզիի, եւ նորընտիր նախագահ Օլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի։ Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը»։

